211652_close_icon
views-count1868 դիտում article-date 12:49 17-11-2016

ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարն այց կկատարի Ռուսաստան

Այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրված Անտոնիու Գուտերրեշը նոյեմբերի 24-ին կայցելի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է Tass-ը։ Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ հայտնի չէ, թե ում հետ է հանդիպում անցկացնելու Գուտերրեշը, ով պաշտոնապես իր լիազորությունները կստանձնի 2017 թվականի հունվարի 1-ին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առանց քվեարկության կազմակերպության 9-րդ գլխավոր քարտուղար ընտրեց Պորտուգալիայի վարչապետ Գուտերրեշին։ Նրա լիազորությունները կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մինչ այդ Գուտերրեշը զբաղեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր