ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անսպասելի այց է կատարել Աֆղանստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա Անտոնիու Գուտերրիշը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի ռադիոկայանը։
Գուտերրիշը Ռամադանի կապակցությամբ ծոմ պահող մուսուլմաններին իր համերաշխությունն է հայտնել՝ ասելով, որ իր այցի նպատակը աֆղանական ժողովրդին իր աջակցությունը փոխանցելն է։
Քաբուլ իր այցը Գուտերրիշը սկսել է ներքին վերաբնակեցվածների ճամբար այցելությամբ։
«Խաղաղությունը միջագային հանրության և այս բոլոր մարդկանց խնդիրների լուծմանը տանող միակ ճանապարհն է։ Բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն ունեն աֆղանական ճգնաժամին, պետք է հասկանան, որ ռազմական լուծում այս հակամարտություն չունի, պետք է հասնենք միայն քղաքական ուղով կարգավորման»։