Շղթայական ավտովթար Երևանում. «Անելիք» բանկի դիմաց բախվել է 4 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ՝ «Անելիք» բանկի դիմաց, տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել է 4 տրանսպորտային միջոց և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի