211652_close_icon
views-count34121 դիտում article-date 21:15 16-11-2016

Ֆուտբոլային ընկերական հանդիպում՝ պատգամավորների հետ. Է. Շարմազանովի կարծիքով՝ իրենց թիմում խաղում են Պելեն ու Գարինչան, իսկ Կարեն Ավագյանն էլ կարծում է, որ Հրայր Թովմասյանը «չի ձգում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի մարզական դահլիճում տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի անդամների միջև ընկերական ֆուտբոլային հանդիպում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաղն ավարտվեց ԱԺ պատգամավորների հաղթանակով, ովքեր 4:1 հաշվով պարտության մատնեցին հակառակորդին: Ֆուտբոլային խաղը նվիրվում էր Երիտասարդության միջազգային օրվան, իսկ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի անդամների ընկերական թիմից գոլի հեղիանակ դարձաց «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Վաչագան Մարտիրոսյանը: Մինչ խաղի սկսվելը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին, թե՝ իրենց թիմում ով է Պելեն, նա պատասխանեց, որ Կարեն Ավագյանն է: Է. Շարմազանովի կարծիքով ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ Գարինչան է: Առաջին խաղակեսի ժամանակ ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը բողոքեց, որ նախկին Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը «չի ձգում», իսկ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն էլ կարծիք հայտնեց, որ եթե Հ. Թովմասյանն ուզում է «ձգի», պետք է միշտ մարզվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 317+
317+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր