211652_close_icon
views-count3097 դիտում article-date 22:00 16-11-2016

Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին

Նոյեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին: Նախաձեռնությունը Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Ուսանողները ցանկություն էին հայտնել այցելել Արդարադատության ակադեմիա, հանդիպել ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին: Հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Ուսանողները ռեկտորին դիմեցին ակադեմիայի գործունեությանն առնչվող իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերով: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ողջունեց ապագա իրավաբաններին և հույս հայտնեց, որ նրանց շարքերում են մեր երկրի ապագա դատավորները, դատախազները, քննիչները: Ովքեր են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարները և ինչ սկզբունքով են նրանք ընտրվում, ինչ էական տարբերություններ կան բուհական և ակադեմիական կրթական համակարգերի միջև, ինչպես են մշակվում ուսուցման պլաններն ու առարկայական ծրագրերը, ինչպես է կազմակերպվում թեկնածուների պրակտիկան, ինչպիսին է շրջանավարտների նշանակման կարգը. այս և բազմաթիվ այլ հարցեր էին հետաքրքրում ուսանողներին: Հարցերին ի պատասխան՝ ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիա ընդունվելու կարգը՝ մասնավորապես դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու ընթացակարգերը: Ռեկտորը անդրադարձավ նաև ակադեմիայում մասնագիտական պատրաստմանն առնչվող մի շարք հարցերի: Այցի ավարտին ԵՊՀ ուսանողները երախտագիտություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար: [b] Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր