3493 դիտում
21:44 06-05-2014
Արա Զոհրաբյանը հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներին:
Արա Զոհրաբյանը ողջունել է ուսանողներին և ներկայացրել փաստաբանի գործունեության մասին օրենսդրական դաշտը, գործունեության մեխանիզմները, փաստաբանական դպրոց ընդունվելու և սովորելու պայմանները: Նրա խոսքով փաստաբանի կերպարը մեր հասարակության մեջ կրել է սկզբունքային փոփոխություններ: «Նախկինում փաստաբանը դրական կերպարով չէր ընկալվում մեր հասարակության մեջ: Այժմ մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանի հանրային կշիռը»,-նշել է Պալատի նախագահը և ապագա իրավաբաններին կոչ արել մեծացնել գիտելիքների պաշարը: Արա Զոհրաբյանը խոսել է նաև կոռուպցիայի բացասական հետևանքների մասին և կոչ արել երիտասարդներին իրենց մասնագիտական կյանքում բացառել կոռուպցիոն ճանապարհը, որը սկզբում հեշտ և գայթակղիչ է թվում, բայց վերջում կործանարար հետևանք է ունենում։
Ուսանողների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր, փաստաբանական դպրոցի, արդարադատության ակադեմիայի, դատախազների և դատավորների միմյանց հետ սովորելու, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից վերջերս կայացված որոշման վերաբերյալ։
Այն հարցին, թե ՀՀ փաստաբանների պալատն ինչ կարծիք ունի սահմանադրական դատարանի վերջին որոշման մասին, Արա Զոհրաբյանը նշել է. «բովանդակային իմաստով, առանց իրավաբանի մասնագիտությամբ բակալավրիատի ծրագրի, միայն մագիստրատուրա ավարտած անձը, գիտելիքներով շատ է զիջելու իրավաբանի բակալավրին և այս տեսանկյունից իրոք մտահոգություն կա, սակայն իրավունքի տեսանկյունից, ուսանողը որևէ մեղք չունի, երբ պետությունը հնարավորություն ընձեռում է ոչ իրավաբանին սովորել մագիստրատուրայում և ստանալ իրավաբանի մագիստրոսի որակավորում։ Այս տեսանկյունից, կիսում եմ սահմանադրական դատարանի
Նմանատիպ նյութեր
3097 դիտում
22:00 16-11-2016
Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
1675 դիտում
20:15 09-06-2016
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ևս մեկ սերունդ ոտք դրեց պրակտիկ դաշտ
Այս բաժնից
1357 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
955 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար