4611 դիտում
20:21 24-09-2016
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում անցկացված իրավաբանական կրթության հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին
Համալսարանականները կոնֆերանսին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև իրավաբանական կրթության ոլորտում իրականացվող համագործակցության շրջանակներում:
Քննարկումների առանցքում իրավաբանական կրթության հիմնախնդիրներն էին ինչպես ներպետական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի համալսարանների, իրավաբանական շարունակական կրթությունն ապահովող կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրավագետների պատրաստման գործում ձեռք բերած փորձը, հաջողությունները, նոր մոտեցումները, կադրերի պատրաստման գործում ներկայումս առկա մարտահրավերներին արձագանքելու մեխանիզմները, ինչպես նաև այդ գործընթացում առկա դժվարություններն ու թերությունները:
Բանավեճերի շրջանակը նույնպես բազմազան էր՝ սկսած դպրոցականից ուսանողի վերածվելու գործընթացում դասախոսի մասնակցության աստիճանից, ուսանողի մոտ իրավաբանական մտածողության ձևավորման գործընթացից, մեթոդներից, մասնագիտական, պրակտիկ գիտելիքների տեսական ու ակադեմիական կրթության վրա առավել մեծ շեշտադրում կատարելու անհրաժեշտությունից մինչև իրավագիտության ոլորտում կրթություն ապահովող համալսարանների և իրավաբանական շարունակական կրթությունն ապահովող կառույցների համագործակցության հարթակներ:
Կոնֆերանսի ձևաչափը հնարավորություն տվեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համալսարանների ներկայացուցիչներին կլոր սեղանի շուրջ փնտրելու նաև տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավոր տարբերակներ՝ հանդիպումներ, իրավաբանական կրթության ոլորտում միասնական կրթական չափորոշիչների ձևավորում, մեթոդաբանության մշակում, ամառային դպրոցներ, դատախաղեր, համատեղ հրատարակումներ և հետազոտություններ:
Քննարկումների արդյունքում մշակվեց և կոնֆերանսի կազմակերպիչներին, մասնավորապես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը ներկայացվեց առաջարկությունների փաթեթ՝ երկկողմանի և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3490 դիտում
21:44 06-05-2014
Արա Զոհրաբյանը հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
1675 դիտում
20:15 09-06-2016
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ևս մեկ սերունդ ոտք դրեց պրակտիկ դաշտ
3094 դիտում
22:00 16-11-2016
Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության