1678 դիտում
20:15 09-06-2016
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ևս մեկ սերունդ ոտք դրեց պրակտիկ դաշտ
Այսօր ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները: Այս տարվա շրջանավարտները 47-ն են, որոնցից 21-ն էլ ստացան գերազանցության դիպլոմներ:
«Դուք ավարտում եք լավ ժամանակաշրջանում, երբ մեր պետությունը սկսել է արժևորել երիտասարդ, բանիմաց կադրերին: Դրա վկայությունը վերջին նշանակումներն են: Նորանշանակ կադրերի մեջ էլ բավականին մեծ թիվ են կազմում հենց մեր ֆակուլտետի շրջանավարտները»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Դեկանի նշած կադրերից մեկն էլ ՀՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, ով, ԵՊՀ շրջանավարտ լինելուց բացի, նաև այս տարի ղեկավարում էր համալսարանի պետական քննական հանձնաժողովներից մեկը: Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր նաև պետական քննական մեկ այլ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խոնդկարյանը:
2015-2016 ուստարվա շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին հարազատ ֆակուլտետի դեկանը և ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
«Երբ ընդունվում էի Իրավագիտության ֆակուլտետ, 2 կարծրատիպ ունեի. մեկն այն էր, որ իրավաբանները սառն են, իսկ մյուսը՝ որ այստեղ ստանում ենք միայն տեսական գիտելիքներ: Վեց տարիների ընթացքում երկուսն էլ հերքվեցին՝ ֆակուլտետը մի ջերմ ու մեծ ընտանիք է, իսկ տեսական ու պրակտիկ գիտելիքներն իրար այնքան մոտ, որ աշխատանքի անցնելիս պրակտիկայի պակաս համարյա չենք զգում»,- նշեց շրջանավարտներից մեկը՝ Լիլիթ Պետրոսյանը:
Նմանատիպ նյութեր
3493 դիտում
21:44 06-05-2014
Արա Զոհրաբյանը հանդիպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
3097 դիտում
22:00 16-11-2016
Արդարադատության ակադեմիան հյուրընկալեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին
Այս բաժնից
1357 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
955 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար