211652_close_icon
views-count3081 դիտում article-date 16:13 16-11-2016

Հայտնի է Օքսֆորդի բառարանի «Տարվա բառը»

Օքսֆորդի բառարանը ընտրել է 2016 թվականի «Տարվա բառը», այն է՝ «հետճշմարտությունը», հաղորդում է Interfax-ը։ Բառարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Երկար քննարկումներից ու մտորումներից հետո 2016 թվականի բառ է ընտրվել հետընտրական ճշմարտությունը։ Այդկերպ են բնութագրվում հանգամանքները, որոնցում օբյեկտիվ փաստերը ավելի քիչ են ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա, քան էմոցիաները կամ տարբեր համոզմունքները»։ Նշվում է, որ երևույթը, որը կոչվում է «հետճշմարտություն», տասնամյակներ առաջ է գոյություն ունեցել, սակայն առավել թեմատիկ է դարձել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ նյութեր