211652_close_icon

ԴԱՀԿ-ն օր օրի փլուզվում է. հնաբնակները հեռանում են. «Ժողովուրդ»

views-count3223 դիտում article-date 09:43 16-11-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ լրատվամիջոցներն ահազանգում են, որ ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի «պաշտոնավարման» կարճ ժամանակահատվածում օր օրի կառույցը փլուզման է գնում։ ԴԱՀԿ գործելաոճից քաղաքացիների ավելացող բողոքների մասին բարձրաձայնեց նաև ՀՀ վարչապետը։ Կառույցի ներսում ևս մթնոլորտը խաղաղ չէ։ Վերջին օրերին ԴԱՀԿ-ից սկսել են հեռանալ նաև ծառայության հնաբնակներ, այդ թվում՝ բաժինների ղեկավարներ, որոնք այլևս չեն կարողացել հանդուրժել Հարությունյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ԴԱՀԿ ԺՊ-ի ապաշնորհ կառավարման հետևանքով ծառայությունից հեռացել են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի փեսա, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Աննա Հայրոյանը և այլք։ Մարդիկ, որոնք մշտապես տարբեր ղեկավարների հետ աշխատել են համակարգում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր