Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/166 տնակի դուռը փակ է, ներսում քաղաքացին կտրող գործիքով փորձում է վնասել իրեն. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են ցանկապատի երկաթյա դուռը, այնուհետև՝ տնակի դուռը և հյուրասենյակի հատակին ձախ ձեռքի երակների վնասվածքով հայտնաբերելել են 1966 թ. ծնված Հ. Շ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Հ. Շ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակաը գնահատել են միջին ծանրության:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 149 շենքի բակում քաղաքացու ձեռքն արգելափակվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն արգելափակվել է «Honda Mobilio» մակնիշի 35CO658 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում:
Փրկարարները քաղաքացու ձեռքը դուրս են բերել արգելափակումից:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: