Աթեշյանն անհրաժեշտ բացատրությունները տվել է, Գարեգին Բ-ն կհանդիպի նրան. Տեր Վահրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթի լրագրողը զրուցել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ.
«[b]– Տեր Վահրամ, ո՞րն է Աթեշյանի Հայաստան այցի նպատակը, ի՞նչ միջոցառման է մասնակցելու:[/b]
– Միջոցառման որևէ հարց չկա, նման այցեր տեղի են ունենում հաճախակի: Հատկապես, նվիրապետական աթոռներում և Սփյուռքի թեմերում ծառայող եկեղեցականները հաճախ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին այցելում: Այդպիսին պետք է դիտարկել նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը: Վստահ եմ, որ այս օրերին հանդիպում տեղի կունենա նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
[b]– Նրա շուրջ բարձրացած աղմուկից հետո սա Հայաստան առաջին այցն է: Ինչպես հայտնի է՝ Աթեշյանը չեկավ մասնակցելու նույնիսկ հոգևոր խորհրդի նիստին: Դրանով է պայմանավորված նրա այցի նկատմամբ հետաքրքրությունը:[/b]
– Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ և Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:
[b]– Տեր Վահրամ, Աթեշյանը վերջերս նամակով դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրություն իրականացնել՝ հաշվի առնելով, որ գործող պատրիարքն արդեն 8 տարի է անգործունակ է: Նամակին արձագանք եղե՞լ է:[/b]
– Ես այդ մասին դեռ տեղեկություններ չունեմ: Վստահ եմ՝ նա այս օրերին ևս որոշակի պարզաբանումներ կտա: Սակայն հայտնի է, որ գործընթացը դեռ նոր է սկսվում և չեմ կարծում այսքան վաղ արձագանք լինի»:
[b]Մանրամաս՝ թերթի այսօրվա համարում:[/b]