Հայ ավանդական արվեստները Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնում ամուր հիմքերի վրա են դրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ մարդիկ թերահավատորեն խոսում են, որ հանրապետությունում մոռացության են մատնվում գոբելենի, ասեղնագործության, ուլունքագործության և այլ աշխատանքներ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի դիզայնի խմբակի սաները հակառակն են ապացուցում։
Կիրակի օրը նրանք 1-րդ Մասիվում տեղի ունեցած Կիոկուշին կարատեի մրցումների ժամանակ ներկայացրել էին իրենց պատրաստած ձեռքի դեկորատիվ-կիրառական աշխատանքները։
Նշված կենտրոնը միշտ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի, կրթության, սպորտի և մշակույթի բաժնի պետ Հեղինե Կարապետյանի, կենտրոնի տնօրեն Արամ Խաչատրյանի, սպորտի հարցերով պատասխանատու Կարեն Հարությունյանի և վարչական շրջանի ղեկավարի օգնական Արման Գրիգորյանի ուշադրության կենտրոնում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի