Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա):
Այս մասին տեղեկացնում են Կառավարության [url=https://www.e-gov.am/decrees/item/16368/]պաշտոնական կայքից[/url]:
Պատվիրակության կազմում, բացի ՀՀ վարչապետից, ընդգրկված են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: