211652_close_icon
views-count1851 դիտում article-date 19:36 04-02-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նմանատիպ նյութեր