Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը․ 9-րդ «Ա» դասարանցիները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին. դահլիճում ասեղ գցելու տեղ չկար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 23-ին, ամբողջ Հանրապետությունում հնչեց դպրոցական վերջին զանգը՝ վերջին անգամ, որը հատկապես շրջանավարտների համար բոլոր զանգերից ամենապարտավորեցնողն է, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր զանգերից` ամենախորհրդավորը, բոլոր զանգերից` ամենահուզականը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերջին զանգ էր նաև Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ 9-րդ «Ա» դասարանցիները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին՝ հաջորդ զանգերին սպասելու ակնկալիքով։
Տոնական միջոցառմանը պատասխանատու էին զգում բոլորը` և ուսուցիչները, որ իրենց ցանած բերքն են հնձում, և շրջանավարտները, որ արժանի ոսկեհատիկներ լինելու հավաստիացումն են տալիս։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի