211652_close_icon
views-count5792 դիտում article-date 18:46 14-11-2016

Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում. Եվրահանձնաժողով

Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ, Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման [url=http://ec.europa.eu/enlargement/pdf/key_documents/2016/20161109_report_turkey.pdf]զեկույցում[/url], որն ընդունվել է նոյեմբերի 9-ին: Եվրոպական Հանձնաժողովը հետընթաց է արձանագրել Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության և մի շարք այլ ոլորտներում: Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ 2009թ. ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները դեռևս չեն վավերացվել: Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քրեական գործի ընթացքին, Հայոց պատրիարքության կողմից հայոց լեզվի դասավանդման կազմակերպման խոչընդոտներին, Կարսում հայերի դեմ ատելության քարոզչություն իրականացրած «Գորշ Գայլեր» կազմակերպության գործունեությանը:

Նմանատիպ նյութեր