Դմիտրի Պեսկովը չի բացառել Թրամփի ու Պուտինի երկկողմ հանդիպումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը Չիլիում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։
Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Պեսկովի խոսքով՝ ինքը դեռևս չի կարող որևէ հստակ բան ասել այդ հարցով։
Նշենք, որ նախօրեին մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Դոնալդ Թրամփը հուզված է եղել և Պուտինի հետ խոսել է կարկամած։