211652_close_icon

Օգնության են հասել փրկարարները

views-count3705 դիտում article-date 18:29 13-11-2016
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին անօգնական ընկած է եղել 1937 թ. ծնված Ա. Թ.-ը, ում մոտեցրել են բազմոցին. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր