Աբովյանի չգործող ջահերի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 05.42-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զորավար Անդրանիկի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող չգործող ջահերի արտադրամասում:
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել՝ 06.07-ին: Այրվել է 70 սմ էլ. մալուխ, մեկ հեռախոս և մասամբ մեկ պահարան: