Նորաբաց գյուղի փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 14-ին՝ ժամը 04.42-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 1 հասցեում՝ փայտամշակման արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.41-ին:
Պարզվել է, որ «Սերյոժա Մանասարյան» ԱՁ-ի վարձակալած կահույքի արտադրամասում այրվել է 25 խմ թեփ: