211652_close_icon
views-count4657 դիտում article-date 13:42 13-11-2016

Այս գիշեր Գորիսում գայլերը 30 ոչխար են հոշոտել

Նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30, վիրավորել՝ 20 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), իսկ 10 ոչխար կորել են:

Նմանատիպ նյութեր