slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Մեղրաձոր գյուղում․ բախվել են Нива-ն ու УАЗ-ը․ վերջինը հայտնվել է Մարմարիկ գետում․կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Մեղրաձոր գյուղում․ բախվել են Нива-ն ու УАЗ-ը․ վերջինը հայտնվել է Մարմարիկ գետում․կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

views-count44337 դիտում article-date 21:19 12-11-2016
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Մերուժան Մանուչարյանի վարած ՎԱԶ 21 21 մակնիշի 03 MM 373 համարանիշի, և 53-ամյա Արտավազդ Մովսիսյանի վարած УАЗ մակնիշի 34 AV 905 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Մարմարիկ գետում, ինչի հետևաքնով УАЗ-ի վարորդ Ա․ Մովսիսյանն ու ուղևոր՝ Մեղրաձոր գյուղի բնակիչ, 51-ամյա Խաչատուր Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ՝ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոտիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հակոբ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ *** 13.11.2016 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացել է ուղևոր Խաչատուր Գալստյանը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր