211652_close_icon
views-count30020 դիտում article-date 19:12 12-11-2016

Ձյուն և «սառցե» անձրև Մոսկվայում, 1 օրում 880 վթար է գրանցվել, հետաձգվել են «Երևան Մոսկվա» չվերթները

Մոսկվայում նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ է. «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս: Օդերևութաբանները, մեկնաբանելով Մոսկվայում կտրուկ փոխված եղանակը, այն անվանել են էքստրեմալ: Մոսկվայում վատ եղանակի պատճառով Երևան-Մոսկվա որոշ չվերթներ այսօր հետաձգվել են: «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջում նշված է, որ մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աերոֆլոտի» չվերթները: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները: Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում 0-ից ցածր ջերմաստիճանը կպահպանվի: ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ մեկ օրում մերկասառույցի պատճառով Մոսկվայում գրանցվել է 880 ՃՏՊ։

Նմանատիպ նյութեր