211652_close_icon
views-count62760 դիտում article-date 15:49 12-11-2016

Ժողովրդի սիրելի Ադմիրալի աճյունն ամփոփվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում. նա գնաց՝ միանալու մեր մյուս նահատակված հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփվեց ժողովրդի սիրելի զավակ, Հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի աճյունը։ Այն կատարվեց զինվորական կարգով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/11/100975/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ժողովրդի սիրելի զավակ, Հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի հոգեհանգիստը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցու բակը և շրջակայքը մարդաշատ էր: Սիրված հերոսի հոգեհանգստին ներկա էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գեներալներ Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, մարզպետներ, պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, զինակիցներ, հասարակ քաղաքացիներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր