211652_close_icon
views-count2116 դիտում article-date 23:32 11-05-2014

Վերջին հրաժեշտ. Կոնստանտին Օրբելյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում. տեսանյութ

Սերնդակից գործընկերներն ու աշակերտները, երիտասարդ երաժիշտներն ու պարզապես քաղաքացիները, մեծանուն կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին վերջին հրաժեշտն են տվել: Մաեստրոն ոչ միայն ուսուցիչ ու խորհրդատու էր, այլեւ լավ մարդ ու ավագ ընկեր: Օրբելյանը 86 տարեկանում մահացավ ԱՄՆ-ում` ապրիլի 24-ին: Դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ.` Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Սովորել Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների երաժշտական հատուկ դպրոցում: Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սանը 56 թվականից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Օրբելյանը 36 տարի գլխավորել է այն` դաստիարակելով մի ամբողջ սերունդ: Մեծ արտիստի վերջին հրաժեշտին ընթերցվեցին ՀՀ Նախագահի ու Վեհափառ հայրապետի ցավակցական հեռագրերը: Կոնստանտին Օրեբլյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, ՀՀ պատվո շքանշանակիր: Հանրապետության առաջին տիկինը, պետական այրեր ու արվեստագետներ չդադարող ծափերի ներքո մաեստրոյին Արամ Խաչատրյան համերգասրահից ճանապարհեցին Կոմիտասի անվան պանթեոն: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27699]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր