211652_close_icon
views-count2485 դիտում article-date 11:05 12-11-2016

ԱՆ աշխատակազմի անդամներին հանձնարարել են 15 րոպեն մեկ ներկայացնել, թե ինչ աշխատանք են կատարել նախորդ 15 րոպեում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության աշխատակիցների առաջ պահանջ է դրվել աշխատել իրենց չխնայելով։ Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գերատեսչության աշխատակազմի անդամներին կամ առնվազն նրանց մի մասին հանձնարարվել է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ աշխատակազմի ղեկավարին ներկայացնել, թե ինչ աշխատանք են կատարել նախորդ 15 րոպեի ընթացքում։ Երեկ, երբ այս և այլ տեղեկությունները փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, մեզ պատասխանեցին, որ աշխատակազմի ղեկավարը քննարկման է և որ ավելի ուշ նա ինքը մեզ հետ կապ կհաստատի՝ պատասխանելու հետաքրքրող հարցերին։ Արայիկ Բաղրյանից, սակայն, ողջ օրվա ընթացքում զանգ չստացանք։ Մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նախարարությունում, ի դեպ, աշխատանքային օրերին ու ժամերին անգլերեն է պարապում։ Դասավանդողն անձամբ է այցելում գերատեսչություն։ Այս լուրի վերաբերյալ նույնպես նախարարությունից պաշտոնական մեկնաբանություն չստացանք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր