3356 դիտում
14:49 12-11-2016
Դոնալդ Թրամփին այլևս չի հետաքրքրում Քլինթոնի նամակագրության հետաքննությունը. նա արդեն հաղթել է
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս մտադիր չէ զբաղվել երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլփոստի հետ կապված սկանդալային հետաքննությամբ, փոխանցում է gazeta.ru-ն։
«Դա այն հարցը չէ, ինչի մասին ես հիմա մտածում եմ։ Ես ուզում եմ լուծել առողջապահության, զբաղվածության ոլորտների խնդիրները, ինչպես նաև զբաղվել հարկային բարեփոխումներով»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ, ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո Թրամփը հարցազրույցում պատմել էր իր ծրագրերի մասին։ Հարցին, թե արդյո՞ք ինքը շատ հեռուն էր գնացել իր արտահայտություններում նախընտրական մրցապայքարի ժամանակ, նա պատասխանել էր. «Ոչ, ես հաղթել եմ»։
Նմանատիպ նյութեր
1782 դիտում
14:52 07-07-2016
ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը հրաժարվել է քննել Հիլարի Քլինթոնի նամակագրության գործը
3166 դիտում
15:22 25-09-2016
Դոնալդ Թրամփը սպառնում է բանավեճի հրավիրել Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն
Այս բաժնից
994 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
754 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
844 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ