Դոնալդ Թրամփը սպառնում է բանավեճի հրավիրել Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ հարցազրույցի կհրավիրի սեպտեմբերի 26-ին նախատեսված բանավեճերին նաև նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ երկրի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն՝ Ջենիֆֆեր Ֆլաուերսին, հաղորդում է BBC-ն։
Պատասխանելով միլիարդատեր Մարկ Կուբանի քննադատությանը, ով հայտարարել է, որ Քլինթոնի շտաբն իրեն հրավիրել է բանավեճերին ներկա գտնվելու, Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստ է հրավիրել Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհուն՝ Ֆլաուերսին և նստեցնել նրան հենց առաջին շարքում։