ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության հարցում հիմնական նպատակ է տեսնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։
Նա հավելել է, որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելն իր համար առաջնահերթություն չէ՝ հավելելով, որ չի հետևելու Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը, որը նաև ուղղված է սիրիացի ապստամբներին աջակցելուն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում ոչ մեծ առավելությամբ հաղթել է հանրապետականա Դոնալդ Թրամփը։ Իսկ նրա րցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը և նորհավորել Թրամփին։