211652_close_icon

ՀՀ փոխվարչապետը միջոցառման ընթացքում խոսել է ԵԱՏՄ ռազմավարական նպատակների մասին՝

views-count913 դիտում article-date 21:44 24-05-2023
Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ԵԱՏՄ առաջնահերթություններ 2030+» քննարկմանը, որին մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը: Այս մասին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։

«ՀՀ փոխվարչապետը միջոցառման ընթացքում խոսել է ԵԱՏՄ ռազմավարական նպատակների մասին՝ կարևորելով անդամ պետությունների կայուն զարգացումը և ընդգծելով այդ հարցում մարդկային կապիտալի դերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր