«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին ամփոփել է անցնող տարին, ինչպես նաև խոսել է իր նպատակների մասին:
«Ինձ և մեր թիմի համար անցնող տարին շատ կարևոր էր: Մենք հանդես եկան Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ հանդիպեցինք Եվրոպայի լավագույն ակումբների հետ: Իհարկե, դա անգին փորձ էր մեզ համար՝ չնայած, որ չկարողացանք հաջորդ փուլ անցնել: Իմ նպատակը «Ռոմա»-ի նոր մարզդաշտում խաղալն ու 2024 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Հռոմում տեսնելն է»,- Տոտտիի խոսքերը մեջբերում է SportItalia-ն: