211652_close_icon
views-count1735 դիտում article-date 09:09 12-11-2016

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը վարչապետի բարեկա՞մն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»–ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը։ Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը։ Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է։ Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի։ Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»։ Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչև 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր