2967 դիտում
14:11 26-05-2014
Երևանի Արաբկիր և ԼՂՀ Մարտունի շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Երևանի և Ստեփանակերտի միջև դեռևս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարևորվել էր նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի և ԼՂՀ Մարտունու շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող հուշագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք և լուծում:
Ի խորհրդանշումն Արաբկիրի և Մարտունու շրջանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման ու փոխգործակցության ձևավորման՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Երևան-Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ և զարդանախշերով աղբամաններ, ինչպես նաև 1500 բազմերանգ ծաղկասածիլ է նվիրել գործընկեր շրջանին:
ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելել են նաև հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խաղալիքներ, սպիտակեղեն, երաժշտական կենտրոն և անհրաժեշտ այլ պարագաներ նվիրել մանկապարտեզին:
Նշենք, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքին ևս փոխանցվել է շուրջ 3500 գույնզգույն ծաղկասածիլ, որոնք կզարդարեն Ստեփանակերտի կանաչ տարածքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին ներկայացրել են նաև այն վայրերը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների քանդակած տուֆակերտ 6 քանդակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
22:07 23-05-2014
Արաբկիրի ու Արցախի Մարտունի շրջանների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին