211652_close_icon
views-count77792 դիտում article-date 18:19 01-12-2015

Ահա թե ով է Ժողինստիտուտի իրական Սաքուլիկը, ով իր հերոսությամբ փայլել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ատենախոսության պաշտպանություն ստանալու նպատակով ժամանել էր Տնտեսագիտական համալսարան, այդ ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, չթողնելով, որպեսզի լրագրողները իրենց մասնագիտական աշխատանքով զբաղվեին, այն է` հարց ուղղեին Երևանի քաղաքապետին: Այդ օրերին մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեց, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտող անձը, Ժողինստիտուտում հայտնի Սաքուլիկն է, ով, ըստ այն ժամանակ տարածված տեղեկությունների, ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն է, ով այս պահին Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` իրականում Սաքուլիկը եղել է ոչ թե Ս. Խաչատրյանը, այլ նշված բուհի Միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետի արդեն շրջանավարտ Սարգիս Մուրադյանը, ով ստվերում էր մնացել անգամ այն ժամանակ, երբ Ս. Խաչատրյանին վերագրում էին իր մականունը: Մնում է Տ. Մարգարյանի ատենախոսության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած Սաքուլիկին հորդորել և հիշեցնել հայտնի Միմինո ֆիլմի այն դրվագը, երբ ասվում է. «Քո նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»: Սաքուլիկ մականվամբ Սարգիս Մուրադյանը [img]/ups/images/0143895001448979597154585.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր