6419 դիտում
23:23 10-11-2016
Պետական մասնակցությամբ կբարձրանա առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշման նպատակն է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով լիազոր պետական կառավարման մարմնի հետ քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացնել կոնկրետ առաջարկություններ կազմակերպությունների մասնավորեցման, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ համայնքապետերին առաջարկվել է իրենց դաշտում առկա բիզնես բաղադրիչ ունեցող բոլոր գործառույթները քննարկել, բաց աճուրդ կազմակերպել կամ հավատարմագրային կառավարման հանձնել կամ վաճառել: «Որովհետև միանշանակ վստահ եմ, եթե մենք ելակետային պայմաններ համարում ենք այն պայմանները, որով մենք ենք կառավարում, և եթե արտաքին կառավարիչը, մասնավոր կառավարիչը գալիս է ավելի լավ պայմաններով, մենք մեր համայնքային բյուջեում տնտեսում ենք անում:
Այդ իսկ պատճառով, եթե հարցեր, առարկություններ չկան, ընդունում ենք որոշումը, բայց այսօրվա հանձնարարականին համահունչ, որ պետական կապիտալ ունեցող կազմակերպությունները պետք է օտարել, դա չի նշանակում՝ կամայական գնով: Մենք պետք է հասկանանք. մենք ենք կառավարում՝ այսինչ ցուցանիշներն են, կա կառավարիչ, որ այդ ցուցանիշներից լավ է կառավարում: Հիմնականում մասնավոր կառավարիչը պետական կառավարումից լավ է, դա դոգմա է, ու մենք դրան պետք է գնանք»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հանձնված Դիլիջանի ուսումնական կենտրոնը նախատեսվում է ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: Հիմնավորման համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից կենտրոնի շահագործումը ներկայումս աննպատակահարմար է:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չօգտագործվող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղական համայնքում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման համար անհրաժեշտ տարածքների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
16:24 10-03-2015
Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը
885 դիտում
22:32 10-03-2015
Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը
1554 դիտում
13:06 10-04-2014
Գործադիրի որոշմամբ կմեծանա հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան