885 դիտում
22:32 10-03-2015
Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը:
Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը:
ՕԿԱԿ-ի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ: Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը:
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նկատելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին, ինչը կառավարությունն ընդունել է:
Կվերակառուցվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրը, հայրենիքում կվերապատրաստվի 250 սփյուռքահայ ուսուցիչ, կներդրվի հաշտարարության ինստիտուտը:
Կառավարությունը որոշել է մինչև 100 հազար դրամ բռնագանձման ենթակա կատարողական վարույթների պահպանման ժամկետը կրճատել՝ կարճված վարույթի համար սահմանելով 1 տարի, ավարտված վարույթի համար՝ 3 տարի: Բոլոր կարճված վարույթների պահպանման ժամկետը 5-ի փոխարեն սահմանվել է 3 տարի:
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
16:24 10-03-2015
Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը
6416 դիտում
23:23 10-11-2016
Պետական մասնակցությամբ կբարձրանա առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը
862 դիտում
18:13 26-11-2015
Կբարձրանա ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին