211652_close_icon
views-count27130 դիտում article-date 16:28 10-11-2016

Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. 37-ամյա վարորդը Mitsubishi-ով 30 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Փյունիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 NN 478 համարանիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հարությունյանն ու ուղևոր՝ Մեղրաձոր գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կայուն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր