Էրդողանը զանգահարել է Թրամփին
Թուրքիայի նախագահա Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահը «հիշեցրել է», որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան դաշնակիցներ են և երկկողմ հարաբերությունները հիմնված պետք է լինեն փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի ու միասնական արժեքների վրա։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ամերիկայում նոր ժամանակարջան կսկսվի։