Անկարայում ՌԴ դեսպանի վրա հրազենային հարձակումից հետո Էրդողանը զանգահարել է Պուտինին
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՌԴ դեսպանի վրա զինված հարձակումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգարահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/19/104487/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված անհայտ անձինք հարձակում էին իրականացրել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա:
Hurriyet-ի տեղեկություններով՝ դեսպանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել:
Հարձակումը տեղի էր ունեցել ցուցահանդեսի բացման ժամանակ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում, երբ ՌԴ դեսպանը ելույթ էր ունեցել: ՌԴ դեսպան Ա. Կառլովի դեմ մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: