Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների օգնության համար ստեղծվել է հանձնաժողով
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
[url=https://www.e-gov.am/decrees/item/16360/]Կառավարության լրատվական ծառայությունից [/url]տեղեկանում ենք, որ հանձնաժողովը կլինի հետևյալ կազմով.
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող: