211652_close_icon
views-count1807 դիտում article-date 17:00 06-11-2015

Ռուս բժիշկները մեծ մարդասիրությամբ են կազմակերպել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածների օգնությունը. Արմեն Մուրադյան

Ռուս բժիշկները մեծ մարդասիրությամբ և գթասրտությամբ են կազմակերպել Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժման գործընթացը, որն ամբողջապես հսկվել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի կողմից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով երեկ ուշ երեկոյան Երևան է վերադարձել վիրավորներին և զոհերի աճյունները տեղափոխող օդանավով: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ինչպես առողջապահական մարմիններին, այնպես էլ իշխանություններին, որոնք կարողացել էին ամեն ինչ կազմակերպել ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև հայ համայնքին, որը իր օժանդակությամբ և հոգատարությամբ կարողացել է լրացնել առաջ եկած բացերը վթարի առաջին ժամերին»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևան տեղափոխվածներից 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև: Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած հիվանդներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և նրանց տեղափոխումը այլ բժշկական կենտրոն ռիսկային է: «Տուլայում բուժում ստացող 12 քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են: Տուժածներից մեկին երեկ երեկոյան բարեհաջող վիրահատել են»,- հայտնեց Արմեն Մուրադյանը: Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի, ինչպես նաև բաց վերքերով կոտրվածքներ: Նախարարը տեղակացրեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների բուժօգնությունը տեղում կազմակերպելու և աշխատանքները համակարգելու նպատակով Տուլայում է գտնվում իր տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանը: Փոխնախարարի տեղեկացմամբ` Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում գտնվող մեր հայրենակիցների բուժման համար անհրաժեշտ հետագա քայլերը որոշելու նպատակով Տուլա է ժամանել Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խումբը, որոնց կազմում ներգրաված են ռեանիմատոլոգներ, կրծքային վիրաբույժներ և նյարդաբաններ: Վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն է անցկացրել նաև ՌԴ գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, պրոֆեսոր Իգոր Մալչանովը: Քննարկվել է հետագայում Տուլայի շրջանային կենտրոնական հիվանդանոց և Մոսկվա հիվանդների տեղափոխման նպատակահարմարության հա

Նմանատիպ նյութեր