Թարմ տվյալներ՝ Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]վթարի [/url]հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։