211652_close_icon
views-count8956 դիտում article-date 22:48 08-11-2016

Բաշկորտոստանում դպրոցականները կացնով են դպրոց գնում՝ գայլերից պաշտպանվելու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Բաշկորտոստանում դպրոցականները կացնով են դպրոց գնում: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/incidents/20161107/1480843189.html]РИА Новости[/url]-ն: Բանն այն է, որ Բաշկորտոստանի Բուրզյանսկի շրջանի Յամաշ գյուղում փակվել են մի քանի դասարաններ և այդ պատճառով հարևան Գալիակբերովո գյուղի 5-11-րդ դասարանի 5 աշակերտ ստիպված են հաղթահարել 10 կմ ճանապարհ՝ դպրոց հասնելու համար՝ անցնելով անտառի միջով: Համացանցում տեսանյութ է հրապարակվել այդ դպրոցականների մասին, ովքեր անտառով անցնում են կացնով, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանվեն վայրի կենդանիներից՝ արջից, վայրի խոզից, գայլերից: Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Իրավապահ մարմինները հետաքննութուն են սկսել դեպքի առթիվ: Այժմ ճշտվում է, թե ովքեր են այն պատասխանատուները, ովքեր պետք է երեխաների անվտանգությունն ապահովեն: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր