Ճապոնիայում գետնի տակ է անցել ճանապարհի 30 մետրանոց հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում մի հսկայական փոս է առաջացել. պատճառը ճանապարհի որոշ հատվածի փլուզումն է։
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, գետնի տակ անցած ճանապարհահատվածի երկարությունը 30 մետր է, լայնությունը՝ 27 մետր։
Տեղի իշխանությունների խոսքով՝ պատճառը եղել է ստորգետնյա աշխատանքները, որոնք տարվում են այդ հատվածում։
Նշվում է, որ մոտակա շենքերը, ինչպես նաև օդանավակայանը, հոսանքազրկված են։ Ականատեսները պատմել են, որ փլուզման վայրում գազի հոտ է տարածվել, իսկ մոտակա բնակելի տների բնակիչները տարհանվել են։