Սեուլում 2 մարդ գետնի տակ է անցել. տեսանյութ
                        Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մի տղամարդ եւ կին, ավտոբուսից դուրս գալուց հետո անսպասելիորեն գետնի տակ են անցել: Դեպքի վայր հասած փրկարարներն օգնել են նրանց: Ամուսինները թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: 
Բացվածքր 3 մետր խորություն է ունեցել: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում հողարշերտը «նստել» է խոնավության հետեւանքով եւ իջվածք է գոյացել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


