880 դիտում
14:48 26-03-2015
Գնդաձև ակացիաների ծառատունկ` համաքաղաքային ծառատունկին ընդառաջ
Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի նախօրյակին մայրաքաղաքում ընթանում են գնդաձև ակացիաների տնկման աշխատանքներ: Այս գործընթացն իրականացվում է վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողությամբ:
Մասնագետների կարծիքով գնդաձև ակացիաները Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարվում են անթերի, հետևաբար միայն 2015 թվականի գարնանային ծառատունկի ընթացքում դրանց թիվը կավելանա շուրջ երկու հազարով: Հիմնականում մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներին հարակից կանաչ գոտիներում կամ միջնաշերտում տեղ գտած գնդաձև ակացիաները որոշ ժամանակ նաև փայտե հատուկ հարմարանքներով պաշտպանված կլինեն, որոնք նորատունկները զերծ կպահեն քամու վնասակար ազդեցությունից ու հնարավոր այլ վնասվածքներից:
Գնդաձև ակացիաների ծառատունկը կտևի ևս 2 օր, իսկ սոսիներինը ու ոսկեգույն թույաներինը կավարտվի մինչև ապրիլի 3-ը: Հարկ է նշել, որ ինչպես գնդաձև ակացիաների, այնպես էլ մյուս ծառատեսակների տունկն, ինչպես միշտ, կիրականացվի բացառապես ոռոգելի տարածքներում:
Նմանատիպ նյութեր
3675 դիտում
20:45 07-11-2016
Նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին ընդառաջ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները
2283 դիտում
14:06 03-04-2017
Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ Երևանում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
2171 դիտում
14:28 10-04-2017
Նախապատրաստական աշխատանքներ կկատարվեն ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին ընդառաջ
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը