211652_close_icon
views-count20703 դիտում article-date 18:32 07-11-2016

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը հասակակից հայի և իրանցու մոտ հայտնաբերել է 1.5 կգ-ից ավելի թմրամիջոց

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության էրեբունու բաժին են բերման ենթարկել հասակակիցներ, 45-ամյա Գյումրի քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամադ Ասադիին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ իրանցու մոտ հայտնաբերվել է 20 հատ դեղահաբ, ինչպես նաև մոտ 1 կգ շագանակագույն զանգված: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հայտնաբերվածը մեթադոն և ափիոն տեսակի թմրամիջոցներ են: Ա. Հակյոբյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ կես կգ սև գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարա, որի մեջ եղել է ափիոն տեսակի թփմրամիջոց: Նշվածը առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ դատանյութաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք թմրամիջոցներ են: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե, իսկ Մ.Ասադին ու Ա. Հակոբյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, խուզարկություն է կատարվել նաև Մ. Ասադիի բնակարանում, որտեղ հայտնաբեվել է մեծ քանակի թմրամիջոց և հոգեմետ դեղահաբեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր