211652_close_icon
views-count36485 դիտում article-date 19:07 23-04-2016

Շիրակի մարզի Ախուրյանի գյուղապետարանի դիմաց բախվել են հասակակից վարորդների «Mercedes»-ները. հիվանդանոց են տեղափոխվել հասակակից ուղևորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի-Ախուրյան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում` Ախուրյանի գյուղապետարանի դիմաց բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Անդրանիկ Կարապետյանի վարած «Mercedes» մակնիշի 77 AR 117 համարանիշի և Ախուրյան գյուղի բնակիչ, 49-ամյա Հովհաննես Մկրտչյանի վարած «Mercedes» մակնիշի 34 AO 047 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևոր, հասակակիցներ, 25-ամյա Նարեկ Գևորգյանն ու Դավիթ ՈՒռուշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Սասուն Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Դ. ՈՒռուշյանը ՌԴ քաղաքացի է և այսօր նրա ծննդյան օրն է: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր