Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կվերականգնվի
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայությունը բանակում կվերականգնվի, հաղորդում է Ria Novosti-ն։
Այս տարվա ամռանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշվիլին հրամանագիր էր ստորագրել, որով չեղարկվել էր պարտադիր զինվորական ծառայությունը, ինչից հետո հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին պետք չեն երիտասարդներ, ովքեր հարկադրաբար պետք է ծառայեն։
«Նպատակահարմար ենք գտնում պատադիր զինվորական ծառայության վերականգնումը, սակայն՝ թարմացված ձևով։ Մասնավորապես, զինակոչիկները կանցնեն նախնական ամբողջական պատրաստվածություն, նրանց ամսական վճարը կբարձրանա մինչև 50 լարի (մոտ 20 ԱՄն դոլար), նաև հնարավորություն կտրվի օգտվել ոչ աշխատանքային օրերից»,-ասել է Իզորիան։